Հասարակություն

«Սերժ Սարգսյանը կանչել է Վովա Գասպարյանին եւ ասել՝ «մեկ զոհ տվեք», որպեսզի գցեն «Սասնա ծռերի» վրա». Յուրի Տեփանոսյանի հայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Ուղիղ։ Զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը հայտարարում է, թե ում հրամանով են սպանել որդուն ՊՊԾ գնդի տարածքում

Gepostet von Aravot am Mittwoch, 12. Dezember 2018

«Սերժ Սարգսյանը, Վովա Գասպարյանն ու Գուգոն տղուս գլուխը կերան: Նրանց ձեռնտու էր, որ տղես մեռնի, որ գցեին «Սասնա ծռերի» վրա… Ոստիկան պետք է մեռներ, տղուս խփեցին: Հետո կասեմ, թե ինչու»,-«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը (լուսանկարում):

Նա վստահեցրեց, որ փաստեր ունի՝ երեսուն ապացույց, ու դատարանում կապացուցի, որ ոստիկաններն են սպանել իր որդուն. «Մի ծառ կար, որը հուլիսին բավականին բարձր էր, ուստի չէր երեւա, որպեսզի դիպուկահարը խփեր:  Հիմա այդ ծառը կտրել են: Մյուս բաները չեմ ասի, որ դեմը չառնեն»: Վահրամ Տեփանոսյանը նշեց. «Սերժ Սարգսյանը կանչել է Վովա Գասպարյանին եւ ասել՝ «մեկ զոհ տվեք», որպեսզի գցեն «ծռերի» վրա, «շտուռմ» անեն…տղաս էլ իր հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ լավ հարաբերությունների մեջ չէր, Գուրգենն էլ ասել է՝ նրան խփեն: Իրենց մեջի խոսակցությունը տղաս է ինձ ասել երեք օր առաջ: Ասում էր, իրեն ուզում են «հակա» հանեն, քանի որ ժողովրդին ծեծելու հրամանները չի ուզում կատարի:

Տղայիս ավտոն երեք տակ «պլյոնկա» արած է եղել, այդ ի՞նչ իմացան, թե որտեղ է նստած եղել, որ ուղիղ ծոծրակին են խփել»: Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը կրակոց էր ստացել ծառայողական մեքենայում նստած: Նրա սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ Տեփանոսյանի հայրը պնդում է, որ դա ոստիկանների ձեռքի գործն է:

Տեփանոսյանի մահվան հանգամանքների շուրջ «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի՝ Aravot.am-ին տված մեկնաբանությունը՝ այստեղ: Ինչ վերաբերում է Տեփանոսյանի այրուն, որը պնդում է, որ ամուսնուն ոչ թե ոստիկանները, այլ «Սասնա ծռերն» են սպանել, Վահրամ Տեփանոսյանն ընդգծեց, որ հարսը ոստիկանությունում է աշխատում, վերջերս լեյտենանտի կոչում է ստացել. «Իրեն հարցրեք՝ ոստիկանությունը կարո՞ղ էր իր վրա ազդեցություն գործել»:

Առնչվող Հոդվածներ