Համացանց

Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իրական master class և այն դեռ նոր է սկսվում. Վահան Բաբայան

Սերժ Սարգսյանի լռությունը մարդիկ ավելի ուժեղ են լսում, քան Նիկոլի գոռգոռոցները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը և հավելել.

«Մարդ պետք է կարողանա իշխանություն ունենա և այդ նույն իշխանությունից հրաժարվի:

Մարդ պետք է կարողանա իր հանդեպ նման մեծ դժգոհության ալիքից հետո լինի խաղաղ, իմաստուն և սառնասիրտ:

Մարդ պետք է կարողանա լուռ հետևել ստի և կեղծիքի ժամանակավոր հաղթանակին:
Մարդ պետք է կարողանա իշխանափոխությունից մեկ տարի անց ունենալ նույն վստահությունը, տոկունությունը, կամքը և էներգիան պայքարելու հանուն իր պետության և ժողովրդի:

Այ,ո այդ մարդը Սերժ Սարգսյանն է:

Շախմատի տանը Սերժ Սարգսյանին դիմավորեցին ծափերով ոչ թե այն բանի համար, որ ինքը ՀՀ նախկին նախագահն է կամ Շախմատի ֆեդերացիայի նախագահը, այլ հարգելով նրա անձը: Սերժ Սարգսյանը ապացուցեց մի կարևոր բան, որ պաշտոնը չի կարևորում անձին, այլ անձն է պաշտոնները կարևոր դարձնում:

Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իրական master class և այն դեռ նոր է սկսվում»:

Առնչվող Հոդվածներ