Ժամանց

Սեքս-տիկնիկները շատերին օգնել են «ազատվել թունավոր հարաբերություններից» մեկուսացումից հետո


Սեքս-տիկնիկները շատերին օգնեցին ինքնամեկուսացումից հետո «ազատվել թունավոր հարաբերություններից» և կենտրոնանալ միայն սեփական անձի վրա: Բացի այդ, սեքս-տիկնիկները շատերին հնարավորություն տվեցին պահպանել հոգեբանական առողջությունը միայնության ֆոնին, գրում է Daily Star-ը:

Շատ արտադրողներ հայտնել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում տիկնիկների վաճառքի զգալի աճի մասին: Silicone Lovers ընկերության համահիմնադիր Լուի Լավի խոսքով, սեքս-տիկնիկները կարևոր դեր են խաղում մարդկանց կյանքում: Գնորդները նշում են, որ նման խաղալիքների շնորհիվ ավելի հեշտ են հաղթահարել կարանտինը:

Շատերի համար ինքնամեկուսացման ռեժիմին անցնելը նման գնումների խթան է հանդիսացել, ինչի համար նրանք երկար ժամանակ համարձակություն չեն ունեցել: Ըստ վաճառողների, պահանջարկն աճել է ոչ միայն միայնակ տղամարդկանց, այլև հետերոսեքսուալ զույգերի, ինչպես նաև կանանց շրջանում: Թարգմանությունը` 1in.am-ի:

Առնչվող Հոդվածներ