Համացանց

Սիրելի ընկերներ, իմ մասին բոլոր կեղծ լուրերին չեմ հասցնում և նպատակահարմար չեմ գտնում արձագանքել, բայց այս մեկին կանդրադառնամ. Հայկ Սարգսյան

Սիրելի ընկերներ, իմ մասին բոլոր կեղծ լուրերին չեմ հասցնում և նպատակահարմար չեմ գտնում արձագանքել, բայց այս մեկին կանդրադառնամ:

Կարճաղբյուրում մի բնակիչ վիդեո է նկարում, որի ընթացքում իրենց գյուղը թալանելու համար հայհոյանք է հնչեցնում տարբեր մարդկանց հասցեին, այդ թվում՝ Հայկ անունով մի տղամարդու:168 ժամ լրատվականը որոշել է, որ այդ Հայկը ես եմ և հերթական անհեթեթ վերնագրով հոդվածն է գրել, որը նույնությամբ արտատպել է Blognews կայքը:

Ստիպված հետաքրքրվում և պարզում եմ, որ տարածվող վիդեոյում նշված Հայկը գործարար է և իր սեփական խողովակներն է տեղափոխում, որոնք նա գնել է դեռևս 2003 թվականին՝ Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած աճուրդի ժամանակ:Հիմա խնդրում եմ դուք գնահատական տվեք 168 ժամի և Blognews-ի այս արարքին։

Իմ փաստաբանը պատրաստում է հերթական դատական հայցը լրատվականի դեմ, թեպետ դատական համակարգի այլևս ակնհայտ գործելաոճի պատճառով այս հայցի քննությունն էլ տարի կտևի, բայց ի վերջո ստիպված կլինեն բավարարել, ինչպես այլ լրատվամիջոցների դեմ նախկինում ներկայացրած և բավարարված հայցերս:

Առնչվող Հոդվածներ