Աշխարհ

Սիրիայի կառավարական ուժերը նորից հրետակոծել են Իդլիբի թուրքական դիտակետը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ Սիրիայի կառավարական ուժերը կրկին հրետակոծել են Իդլիբի թուրքական դիտակետը: Թուրքերն էլ անցել են պատասխան հարվածների՝ գործի դնելով ծանր հրետանին:

Հաղորդագրության մեջ նշվում է.

«Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբի ապառազմականացված գոտին վերահսկող Թալ Բազանի շրջանից նախապես ծրագրված կերպով հրետակոծել են Մուրաք շրջանում տեղակայված մեր դիտակետը: Այդ հարձակմանն անմիջապես պատասխան է տրվել ծանր հրետանու հարվածներով»:

Նշվում է, որ հրետակոծման հետևանքով մարդկային կորուստներ չկան, սակայն վնաս է հասցվել թուրքական դիտակետի զինտեխնիկայի մի մասին:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ռուսական կողմը ևս անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել:

Աղբյուր`    CnnTurk

Առնչվող Հոդվածներ