Քաղաքականություն

Սկսվում է հույսերի իրականացման փուլը, ասել է նախագահը:

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ելույթ ունենալով 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանին, հայտարարել է, որ նոր Ազգային ժողովի եւ կառավարության ձեւավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը։

«Սկսվում է հաջորդ՝ հույսերի եւ խոստումների իրականացման, հետեւողական, համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլը։ Հարգելի պատգամավորներ, դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները եւ արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան»,- ասել է Արմեն Սարգսյանը։

 

Նախագահը նշել է, որ իր համար Հայաստանը 21-րդ դարում ապրող եւ հաղթելու հնարավորություն ունեցող երկրի օրինակ է:

 

«Հայաստանը կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը՝ նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության տնտեսության եւ այլ ոլորտներում։ Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Առնչվող Հոդվածներ