Արտակարգ դեպք/Պատահարներ

Սմոլենսկում քամուց պոկված տանիքի հատվածն ընկել է ուղևորատար գնացքի վրա (տեսանյութ):

ՌԴ Սմոլենսկի մարզի Վյազմա քաղաքի երկաթուղային կայարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. քամին պոկել է տանիքի ծածկի մի մասը, որն ընկել է Մոսկվա-Բրեստ երթուղով շարժվող ուղևորատար գնացքի վրա, որն այդ պահին անցնում էր կայարանով:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, արտակարգ պատահարը տեղի է ունեցել հզոր ցիկլոնի պատճառով, որն ուղեկցվել է ուժեղ անձրևներով, կայծակով և քամու ուժգնացմամբ՝ մինչև 20 մետր վայրկյան:

Քամու ուժեղ պոռթկումների հետևանքով վնասվել է Վյազմայի երկաթուղային կայարանի ուղեբեռային բաժնի տանիքը, որի մակերեսը կազմում է 400 քառ. մետր:

Առնչվող Հոդվածներ