Մշակույթ

Սնուփ Դոգը՝ ֆինտեխ ստարտափի բաժնետեր ու գովազդային դեմք (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը (իսկական անունը՝ Քելվին Բրոդուս) դարձել է Klarna շվեդական ֆինտեխ ստարտափի բաժնետերերից մեկը:

Ինչպես գրում է Forbes-ը, ընկերությունն անցած տարի գնահատվել է $2,5 մլրդ: Այն տրամադրում է առցանց գնումների դիմաց վճարային ծառայություններ՝ ապառիկի հնարավորությամբ:

Ռեփերը դարձել է նաեւ Klarna-ի մարքեթինգային վերջին արշավի դեմքը՝ ներկայանալով որպես Smooth Dogg:

Սնուփ Դոգը ստարտափում կատարած ներդրման չափը չի բացահայտել:

«Ես արդեն երկար տարիներ է՝ բիզնես եմ վարում Եվրոպայում նորաձեւության բրենդների, հեռահաղորդակցության ոլորտի եւ այլ ընկերությունների հետ»,- Forbes-ին ասել է Սնուփ Դոգը:

«Երբ մենք սկսեցինք բանակցել Սնուփ Դոգի հետ, նա շատ էր ցանկանում ավելին իմանալ տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինտեխի եւ այս ամենի մասին, ուստի մեր կապը շատ լավ ստացվեց»,- նշել է Klarna-ի գործադիր տնօրեն Սեբաստիան Սեմիատկովսկին (Sebastian Siemiatkowski):

Ռեփերը մտադիր է ընդլայնել ներդրումային պորտֆելը եւ հետեւում է հետաքրքիր նախագծերին:

Սնուփ Դոգն ավելի վաղ ներդրումներ է կատարել Կալիֆոռնիայում մարիխուանայի առաքմամբ զբաղվող Eaze ստարտափում, Reddit-ում, առանց միջնորդավճարի գործող Robinhood հավելվածում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Առնչվող Հոդվածներ