Հասարակություն

«Սուպեր Մամա» սիրուն չի. ակցիա Հայկ Մարությանի դեմ:

Երևանում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի: Ակցիայի մասնակիցները  բողոքում են Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կրթության և գիտության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ:

Մասնակիցների ձեռքերին կան  «Վանդալիզմ» գրառմամբ պաստառներ:Ցուցարարները շենքը շրջապատող ցանկապատի վրա փակցրել են  «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ ստիքերներ:

Ակցիայի մասնակից Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայկ Մարությանը քաղաքապետարանը խառնել  է «Կարգին Սկետչերի» հետ.«Եվ ամեն անգամ մի սկետչի հերոսի կերպարով փորձում է հարցեր լուծել»: Սամսոնյանը հորդորում Մարությանին  «Սուպեր Մամա» յի հերոսի նման բարի լինել.«Պետք չէ շենքերը քանդել առանց մակետի, պետք չէ  լրատվամիջոցներին քշել իրենց տարածքներից: Պարոն Մարության հիշեք, ակտիվիստը հայտնի վարունգի նման ա, էսօր ձեր մոտ են, վաղը լրիվ ուրիշ տեղ են լինելու»:

Նշենք, որ  Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կրթության և գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ:

Առնչվող Հոդվածներ