Քաղաքականություն

Սպասված ու հրաշալի լուր․ Հայկ Մարությանի ուշագրավ որոշումը:

Չի բացառվում, որ «կարմիր գծերի» վերացման որոշում կայացվի, դա քննարկվող տարբերակներից մեկն է․․․․

Պետք է ուսումնասիրել, որոշել՝ որն է ամենաօպտիմալ, հնարավորինս արդյունավետ տարբերակը՝ թե՛ ճանապարհների բեռնաթափման, թե՛ հավելյալ ծախսերից ազատվելու տեսանկյունից․․․

Այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը․․․

«Տարբեր առաջարկներ կան «կարմիր գծերի» մասով՝ ամբողջությամբ վերացնել, թե միգուցե փոփոխությունների ենթարկել․․․

Հանձնաժողովները պետք է բոլոր առաջարկները քննարկեն, և դրա հիման վրա վերջնական որոշում կայացվի․․․

Խմբակցության ներսում էլ տարբեր տեսակետներ են հնչում, որոշ ՀԿ-ներից էլ առաջարկներ կան․․․


Օրինակ՝ միգուցե գոտիավորման մոտեցում լինի»,- նշեց նա․․․

Սուրեն Էյրամջյանի խոսքով՝ քաղաքապետարանում այժմ բոլորն առաջնահերթ կենտրոնացած են աղբահանության խնդիրների վրա․․․

Կարճաժամկետ լուծումներից հետո քաղաքային նոր իշխանությունը գնալու է աղբահանության ավելի երկարաժամկետ խնդիրների լուծման․․․

«Բազմաթիվ ահազանգեր են լինում, ավագանու անդամներն այցելում են, բայց նույնիսկ դա փորձում ենք որոշակի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել․․․

Կա որոշակի գործառույթների խնդիր, որ ավագանիները փորձեն ահազանգերն ուղղորդել համապատասխան վարչություններ»,- ասաց նա․․․

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում ներկայացված ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացմանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց.

«Դրանով իրականում պետք է զբաղվեն քաղաքապետն ու աշխատակազմը, ավագանու գործառույթներից է այդ ամենը վերահսկելը․․․

Իհարկե, որոշ չափով նաև փորձում ենք դրան անդրադառնալ․․․

Հանձնաժողովների գլխավոր աշխատանքը կայանալու է հենց դրանում, որպեսզի հետևեն ընթացքներին, նախագծերին, դրանք ուսումնասիրեն և եզրակացություններ տան»․․․

Քաղաքապետ Հայկ Մարությանը երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր շատ կարևոր այն երևությի մասին, որ․․․

Առնչվող Հոդվածներ