Ստամբուլյան կոնվենցիան պետք է ընդունվի․ նախարար

«Եթե կոնվենցիան ստորագրվում է, կոնվենցիան պետք է նաև վավերացվի»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Զարուհի Բաթոյանը՝ ավելացնելով, որ դա Հայաստանի պարտավորությունն է․«Դա միջազգային պարտավորություն է ինչպես բոլոր մյուս կոնվենցիաների դեպքում, այնպես էլ այս կոնվենցիայի դեպքում (Ստամբուլյան կոնվենցիա): ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել են, և հիմա պետք է վավերացնի»,- նշեց նա:

«Մեր գործառույթն է աջակցել այն մարդկանց, ովքեր ենթարկվել են ընտանեկան կամ կենցաղային բռնության, նաև մենք իրենց սոցիալական աջակցություն ենք տրամադրում: Կարծում եմ, որ կանանց հանդեպ բռնությունը պետք է կանխարգելեն, ծրագրեր իրականացնեն»,- անդրադառնալով կոնվենցիայից դժգոհ քաղաքացիների պահանջին ասաց Բաթոյանը:

Նմանատիպ գրառումներ