Տնտեսական

Ստորագրահավաք` պարգևավճարները պետբյուջե վերադարձնելու համար:

«Տրիբունա» հասարակական վերահսկողական խումբը այսօր Կառավարության դիմաց ստորագրահավաք է սկսել` վերջերս տրված  պարգևատրումները պետական բյուջե վերեդարձնելու նպատակով: Politik.am-ի հետ զրույցում  նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանն ասաց, որ այս ձևով պաշտոնական տեսք կտան իրենց բողոքին, որից հետո դիմում-բողոքով կդիմեն Կառավարությանը.

«Ուզում եմ Պարոն Փաշինյանին հիշեցնել , որ երբ  մեկ տարի առաջ ելույթ ունեցավ  Ազգային Ժողովում, նախորդ իշխանություններին ասում էր` տվեք այդ պարգևավճարների գումարները ժողոեվրդին, թող իրենց խանութների «նիսյաները» փակեն, սակայն երեկ ասում է, որ մարդկանց 100 հազար դոլլար էլ տաս` նրանց մտքից աղքատությունը դուրս չի գա:

Վաղը ստորագրահավաքը կշարունակենք նաև Ազատության հրապարակում, մարզերի մեր գործընկերներն էլ խոստացել են նախաձեռնությունը այնտեղ կամակերպել: Այդ բոլորը կմեկտեղենք և ընդհանուր պահանջով կդիմենք Կառավարությանը: Պարգևավճարները պետք է հետ վերեդարձվեն պետբյուջե և ծառայեն ավելի կարևրոր խնդիրների լուծմանը»:

«Հայրենի խորհուրդ» նախաձեռնության անդամ, ստորոգրահավաքին աջակցող  Հարություն Ավոյանն էլ նշում է, որ իրենց մտահոգում է գումարի չափը` 4մլդ դարմը, ինչպես նաև այն , որ պարգևավճարները կրկնվելու նախադեպ ունեն.

«Պարգևավճարների երևույթը  չդատապարտվեց, այլ Կառավարության կողմից համարվեց օրինական գործընթաց: Հետևաբար 2019 կամ նյուս տարիներն նորից կկրկնվի, ինչը հայաստանյան պայմանների համար ընդունելի չէ:

«Համահայկական ազգային համաձայնություն» շարժման անդամ Անի Կաղինյանը, ով նույնպես օժանդակում է ստորոգրահավաքի անցկացմանը, ասաց, որ այն իրականացնում են նաև էլեկտրոնային տարբերակով և դրական արդյունքներ ունեն` 2 օրում էլեկտրոնային ստորոգրահավաքին մասնակցել է 3000 մարդ:

Առնչվող Հոդվածներ