Աշխարհ

Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում չդադարող բողոքի ցույցերի ժամանակ զոհեր են գրանցվել


ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 3 մարդ է մահացել:

Ինչպես փոխանցում է Fox News-ը, կիրակի գիշեր անկարգությունների ընթացքում կրակոցներ են հնչել, որի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 5 մարդ, նրանցից 3-ը մահացել են: Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները մասնակցություն չեն ունեցել հրաձգությանը:

Հիշեցնենք, որ զանվածային ցույցերն ամերիկյան խոշոր քաղաքներում բռնկվել են Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Մայիսի 25-ին սոցցանցերում 10 րոպե տևողությամբ տեսանյութ էր տարածվել, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել էր գետնին՝ ծնկով սեղմելով նրա պարանոցը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը բաց չի թողել նրան, ինչի հետևանքով էլ տղամարդը մահացել է:

Դրանից հետո օրեր շարունակ չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերը, որոնց սաստկանալու ֆոնին այսօր պարետային ժամ է սահմնավել 25 քաղաքներում:

Առնչվող Հոդվածներ