Պաշտոնական

Վալերի Օսիպյանը կհանդիպի պատգամավորության թեկնածուների և շտաբների ղեկավարների հետ

ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանությունը, իր հանձնառությանը հավատարիմ, արդեն այսօր ձեռնարկում է միջոցառումներ՝ առաջադրված բոլոր խնդիրները նույնպիսի հետևողականությամբ ու սկզբունքայնությամբ կատարելու համար, ինչպես կատարել է նախորդ ամիսների բոլոր համապետական ու զանգվածային միջոցառումների ժամանակ:

ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում օրինականության ապհովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենա մարզերում:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները և նախընտրական շտաբների ղեկավարները հրավիրվում են հանդիպումներին:

Հանդիպումները կկայանան՝

Նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին՝ Արագածոտնի մարզպետարանում:

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:30-ին՝ Շիրակի մարզպետարանում:

Նոյեմբերի 29-ին, ժամը 10-ին՝ Վայոց ձորի մարզպետարանում:

Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին՝ Գորիսի քաղաքապետարանում:

Նոյեմբերի 30-ին, ժամը 17-ին՝ Գեղարքունիքի մարզպետարանում:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 10-ին՝ Լոռու մարզպետարանում:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:30-ին՝ Տավուշի մարզպետարանում:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17 -ին՝ Կոտայքի մարզպետարանում:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11-ին՝ Արարատի մարզպետարանում:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին՝ Արմավիրի մարզպետարանում:

Առնչվող Հոդվածներ