Արտակարգ դեպք/ՊատահարներՀասարակություն

Վախճանվել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը 

Վախճանվել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը

Ծնվել է 1940թ. հունիսի 25-ին, Երևանում: 1958թ.-ին ավարտել է Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Սկսած 6-րդ դասարանից` հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ:

1966թ.-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: 1974-76թթ.-ին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից:

1976-2001թթ.-ին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում:

2001-2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն էր: Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ:

1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում:

Առնչվող Հոդվածներ