Համացանց

«Վաղուց այդքան վիրավորանք չէի կարդացել իմ հասցեին»․ Գոհար Ավետիսյանն իր նոր թանկարժեք մեքենան ցույց տալուց հետո քննադատությունների է արժանացել:

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը թանկարժեք մեքենա է ձեռք բերել՝ Porsche Panamera․ օրեր առաջ նա Ինստագրամի իր էջում տեսանյութ էր հրապարակել նոր մեքենայով, որի մեկնաբանություններում բազմաթիվ բացասական կարծիքներ են տեղ գտել, հետևորդներից ոմանք էլ չեն հավատացել, որ մեքենան իսկապես նրան է պատկանում:

Գոհարը մեքենայի հետ նոր լուսանկար է հրապարակել և անդրադարձել բացասական մեկնաբանություններին․ «Իմ հրապարակած տեսանյութի տակ, որտեղ ես ավտոսրահից դուրս եմ գալիս իմ նոր մեքենայով այնքան կեղտ ու վիրավորանք կա: Այդքան վատ բան իմ հասցեին վաղուց չէի կարդացել: Եվ գրում են միայն տղաները՝ իբր իրեն է ցույց տալիս «թեստ-դրայվի» ժամանակ, մեքենան իրենը չէ, միայն հանուն Ինստագրամի է տեսանյութը նկարահանել ավտոսրահում, ճարպոտ կովը՝ սև Panamera-ով և այլն: Ես միայն մեկ հարց ունեմ՝ ով և ինչն է ձեզ խանգարում գնալ աշխատելու և ձեր ձեռքով աշխատած գումարով գնել այն, ինչ ուզում եք: Բավական է արդարացումներ գտնեք, սկսեք գործ անել»:

Առնչվող Հոդվածներ