Ժամանց

Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծ և նկարահանել նրան։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է կովկասյան ընձառյուծը:

«Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն լուսանկարչական թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,- ասված է տեսագրությանը կից գրառման մեջ»,-նշված է հաղորդագրությունում։

Լավ լուրերի շարքից :)Վայոց Ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտո-թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի։#Wildlife #Leopard #Armenia #WWF #CNF #ArpaPL…………….Good news!Rangers from Arpa Protected Landscape of Vayots Dzor spotted the Caucasian Leopard during their regular observation and made a video of him. This is very exciting as it's the first time in Armenia when a human could take a video of leopard. Until this we were able to see this extremely cautious animal only with camera traps. Let's protect our nature. It gives us so many opportunities to admire it.

Gepostet von WWF Armenia am Dienstag, 26. Februar 2019

Առնչվող Հոդվածներ