Արտակարգ դեպք/Պատահարներ

Վայոց Ձորում 48-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. Shamshyan.com

Երեկ՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ, 48-ամյա Կարեն Բաբայանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 GC 015 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր շրջվելով՝ կյողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Առնչվող Հոդվածներ