Համացանց

Վարդագույն կիսատաբատ, սեւ տոպ․ Լիլիթ Հովհաննիսյանի հրապուրիչ լուսանկարները (լուսանկարներ):

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Երգչուհին, ով համերգային շքեղ ծրագրով շրջագայում է աշխարհով, կադրում կրում է սեւ տոպ, վարդագույն կիսատաբատ, արծաթափայլ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում է գոտկատեղին ամրացված պայուսակը։ Կադրին կից նա մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացել էր փիրուզագույն հանդերձանքով։ Նա կրում էր պիջակ ու նույն երանգի գլխարկ։ «Համոզված եմ, որ կիրակի օրը Լիոնում դահլիճը դղրդալու է։ Չէ՞ որ ես արդեն մի քանի անգամ տեսել եմ Լիոնի հանդիսատեսի ցնծությունը ինչ աստիճանի կարող է հասնել»,- գրել էր երգչուհին։

Առնչվող Հոդվածներ