Վարչապետի թերթի խմբագրին ընտրելու է նրա դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթը խմբագիր է փնտրում: Թերթի ու կայքի խմբագիր Լուսինե Բարսեղյանը պաշտոնանկ է արվել, լրատվամիջոցը փնտրում է նրան փոխարինողին: Պարզվում է, որ ուղարկվող ռեզյումեներն ուսումնասիրում է կամ նաև ուսումնասիրում է վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում ֆեյսբուքյան գրառումներով՝ հայտնելով իր որոշումը, թե ով ինչով պետք է զբաղվի ու ինչպես շունչ քաշի:

«Շնորհակալություն ակտիվության համար: Մեծ հետաքրքրությամբ կարդում և դիտարկում ենք ձեր ինքնակենսագրականները:

Եղեք ավելի ակտիվ, և անպայման ինքնակենսագրականների մեջ թողեք կոնտակտային տվյալներ, որպեսզի կարողանամ կապ հաստատել ձեզ հետ և հրավիրել հարցազրույցների:

Հարցազրույցը կվարեմ ես ու իմ գործընկերները»,-գրել է Մարիամը:

Նմանատիպ գրառումներ