Հասարակություն

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել Մարտի 1-ի բոլոր զոհերի հիշատակին (լուսանկարներ):

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվել է երթ:

Երթը, որին մասնակցել են նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա դուստրերը, մեկնարկել է Երևանի Ազատության հրապարակից, անցել Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով և ավարտվել Մյասնիկյանի արձանի մոտ:

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհերի հիշատակին:

Առնչվող Հոդվածներ