Հասարակություն

Վեհափառն Աստծուց է, մենք պետք է կարողանանք պաշտպանել նրան. Շարմազանով

Հանրապետականի օրոք սեռական փոքրամասնությունները եւ աղանդավորները չէին վխտում եւ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, Վեհարանի գրավման փորձեր չէին կատարում եւ Ջերմուկի ճանապարհին էլ Կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Այ դրա համար Հանրապետականի իշխանության օրոք Վեհափառին պաշտպանող նախագծի անհրաժեշտությունը չկար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելել է. «Անցնող 6 ամսվա ընթացքում մենք տեսանք ե՛ւ Վեհարանի գրավման փորձեր, ե՛ւ Վեհափառի նկատմամբ ոտնձգություն, ե՛ւ աղանդավորության քարոզ, ե՛ւ գոմիկության քարոզ: Այ դրա համար մենք այսօր բերել ենք այս օրենսդրական նախաձեռնությունը»։

Պատգամավորը ընդգծեց, որ չի ցանկանում, որպեսզի այդ կարեւորագույն հարցերը կախված լինեն Փաշինյանի կամ վաղվա իշխանության քաղաքական կամքից: «Կա Սահմանադրություն, եւ ըստ այդ Սահմանադրության՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ: Մենք տեսնում ենք այդ վտանգները եւ փորձում ենք դրանց տալ ուղիղ օրենսդրական լուծումներ: Դա մեր իրավունքն է: Եվ ես չեմ պատրաստվում որեւէ մեկի կամքով պայմանավորել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը»,- շեշտեց Շարմազանովը:

Պատգամավորը նշեց, որ այդ նախագիծը քաղաքական ենթատեքստ չունի, վերկուսակցական է, իսկ նախագծի տապալման մեջ էլ մեղադրեց «ԵԼՔ» խմբակցությանը և Փաշինյանի կողմնակցներին:

«Ես կարծել եմ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներս, եթե Աստվածաշուն շատ կարդայինք, կհասկանայինք, որ մենք իրրավունք չունենք գնահատական տալ մեր հոտի առաջնորդին: Վեհափառը Աստծուց է: Ցանկացած եկեղեցու առաջնորդ Աստծուց է: Մենք չէ, որ պետք է որոշենք, թե ինչ պետք է անի կամ չանի Վեհափառը: Մենք պետք է կարողանանք պաշտպանել: Վեհափառին գնահատում է Աստված»,- ասաց Շարմազանովը:

Առնչվող Հոդվածներ