ՊաշտոնականՏնտեսական
Վերին Դվին համայնքում կկառուցվի նոր ՏԵՔՍՏԻԼ գործարան։Լուսանկարներ


Մեզ հետ զրույցում գործարար՝ Քրիստյան Գելեջին ասաց, Ասորիների գյուղապետը և Տեր Հայրը մեզ առաջարկեցին որ Ասորիների համար էլ գործարան կառուցենք։Իմ մայրը ծնունդով Ասորի էր ու ես մեկ անգամ մամայիս հետ այցելել էի Ասորիների եկեղեցի մարդկանց հետ ծանոթացա ու ինձ հարցրեցին․
-ինչ գործով եմ զբաղվաում
-ասացի որ տեքստիլ արդյունաբերությամբ
-ասացին ինչ կլինի որ ասորի համայնքն էլ գործարան ունենա․
Դրա համար պայմանաորվեցինք տարածքը տեսանք և արդեն ութ ամիս է այս խնդիրը դրված էր մարզպետարանում, որովհետև վկայական չկար։
Մարզպետարանի միջոցով վկայականը ձեռք ենք բերել և շուտով այս ամենը կդարձնենք մեր սեփականությունը և մենք այնտեղ կունենանք 150-200 աշխատատեղ։ Այդ տարածքը նախկինում եղել է անասնապահական շենք շինություն 2 հա տարածք․
Դա համայնքի սեփականությունն է, որը՝ աճուրդով կգնենք։ Այս ընթացքում մենք համայնքապետի հետ պայմանորվածություն ձեռք բերեցինք, որ մինչև 2018 թվականի մայիս ամիսը մենք համայնքից մարդկանց կտանենք Երևան վերապատրաստման։
Արդեն յոթ ամիս է մարդիկ մեզ մոտ սովորում են և աշխատում․ մարդիկ գոհ են և զրույցի վերջում ասաց՝ Քրիստյան Գելեջին, եթե մենք Ասորի համայնքի համար մի լավ բան անենք՝ ամենա երջանիկ մարդը կլինենք։
