Քաղաքականություն

Վերջին ժամանակահատվածում իշխանության պատգամավորների լեզուն երկարեց, որովհետև տեսան. Լիաննա Մանուկյան

Վերջին ժամանակահատվածում իշխանության պատգամավորների լեզուն երկարեց, որովհետև տեսան՝ ցրտից վախեցած և տներում փակված եւ տներից նրանց հրաժարականը պահանջող քաղաքացիների.

Հիշու՞մ եք իշխանության պատգամավորներին կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո, թե ինչպես էին ամեն մեկը մի ծակում թաքնվել ու անգամ իրենց սիրելի ֆեյսբուքներում հայտարարություններ չէին անում։Դա նրա արդյունքն էր, որ նրանք վախեցած էին մարդկանց արձագանքից, իսկ հիմա գոնե Ազգային Ժողովում և իրենց սիրելի ֆեյսբուքում ակտիվացել և դեռ մի հատ էլ մատ են թափ տալիս, միայն նրա համար որ մարդիկ չեն մասնակցում հանրահավաքներին և նրանց հրաժարականը պահանջում են տաք տներում նստած։Այդ իրավիճակն էլ օգտագործելով ի շահ իրենց, մանիպուլացնելով մարդկանց, ասում են թե ժողովրդի շրջանում չկա հրաժարականի լայն պահանջ, քանի որ հանրահավաքներին շատ մարդ չի մասնակցում։

Հարցի մյուս կողմն է, որ նրանք էլ քաջ գիտակցում են որ ժողովրդի կողմից չունեն նախկին վստահությունը, կարևորն այն է որ իշխանական լրատվամիջոցներով շատ ակտիվ շրջանառում են այս թեզը։

Իրականության գիտակցումը հենց իշխանության կողմից փաստում է նաև վարչապետի այցերի ժամանակ շրիշակից ցածր մակարդակ ունեցող կազմակերպած շոուները։Նախապես պայմանավորվածություն ունեցած քաղաքացիների գովաբանում, պետական ապարատում բարձր պաշտոնյաների ձեռքսեղմոցիներ, նույն մարդու հետ հանդիպումը նույն օրվա ընթացքում տարբեր հատվածներում։

Եվ ուրեմն ի՞նչ է մնում մեզ անել, ամսի 20-ին դուրս գալ մեր տաք տներից, ուղղել մեջքը և ապացուցել որ մենք շարունակում ենք լինել արժանապատվության ու թասիբի ամենավառ օրինակը ամբողջ երկրագնդում։

Եվ վերջապես՝ հանրահավաքի մասնակցելը քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում, քաղաքական գործիչ դառնալ չի նշանակում, այլ պահանջատեր լինել ու սեփական երկրի համար կռիվ տալ է նշանակում։Վերջը տվեք այս անտարբերության ու կանխեք սպասվող պատերազմը հենց Ձեր մասնակցությամբ։

Առնչվող Հոդվածներ