Հասարակություն

Վիրավորանք, անհեթեթություն․ Աշոտյանը՝ Արցախի վերաբերյալ Փաշինյանի ուղերձի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան վերածննդի տոնի առթիվ ուղերձին։

«Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միեւնույն հարթության մեջ դնել Արցախյան շարժումը եւ անցյալ տարվա իշխանափոխությունը, վիրավորանք է Արացախյան ազատամարտի հերոսների հանդեպ, իսկ պատմության գնահատման տեսակետից՝ անհեթեթություն։

Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, որի դառը հետեւանքները իրենց սպասել չեն տա։

Շնորհավոր տոնդ, Ազատ Արցախ»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել էր․

«30 տարի անց՝ 2018 թվականի գարնանը մենք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն և իբրև պետություն, կրկին ապրեցինք մի նոր՝ հեղափոխական զարթոնք՝ կրկին ոտքի կանգնելով այն գաղափարների համար, որոնք թանկ են յուրաքանչյուրիս համար։ Մենք ապացուցեցինք նախ ինքներս մեզ, ապա աշխարհին, որ արժանապատիվ և հայրենասեր քաղաքացիներն ենք մեր երկրի, որ հավատարիմ ենք մեր պայքարին և իդեալներին, հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին»։

Առնչվող Հոդվածներ