Տաթեւիկ Ադումյանը՝ սպիտակ երկարափեշ զգեստով:

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր ֆոտոշարքից կադր է հրապարակել, որում նա հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ճերմակ երանգի, երկարափեշ, ամառային զգեստ։ Տաթեւիկ Ադումյանը կերպարանք է ընդունել աստիճանների վրա կանգնած։ Նա վառ շպարով է, վարսերը կոկիկ ու գեղեցիկ հավաքված են։  Իսկ հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Սպիտակը պարզապես գույնի բացակայություն չէ. այն փայլուն եւ դրական բան է, նույնքան կրքոտ, որքան կարմիրը, նույնքան որոշակի, որքան սեւը»․ Գ․Կ Չեսթերոն (1908թ․)։ Հրապարակմանը կից մեկնաբանություններում նրա երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել դերասանուհուն։

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր իր կրտսեր եղբոր հետ։ Տաթեւիկ Ադումյանը նստած էր եղբոր գրկին, մեղմ գրկախառնված էին եւ դերասանուհին ջերմ համբուրում էև նրան։ 

Նմանատիպ գրառումներ