Արտակարգ դեպք/Պատահարներ
Տավուշի մարզում Kia-ն մխրճվել է կայանված «07»-ի մեջ, վարորդներից մեկը տեղում մահացել է. shamshyan.com


Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Kia-ի վարորդի և «07»-ի մահացած վարորդի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 63-ամյա Մուշեղ Հախվերդյանն էր, ով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: