Հասարակություն

«Տեղեկություն ունեմ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ն աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»

ՀՀԿ անդամ, գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը հայտարարությամբ է հանդես եկել:

Նա իր խոսքում նշել է. «Ինֆորմացիա ունեմ, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը, որը նվիրատվություն է արվել պետությանը՝ աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»։

Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս»-ը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին:

asekose.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շաբաթներ առաջ լրագրողներին ասել էր, որ«Գոլդեն Փելիս»-ը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը:

Դրանից հետո Ավետիսյանների ընտանիքը որոշել էր հյուրանոցը նվիրաբերել պետությանը: 

Առնչվող Հոդվածներ