Հասարակություն

Տեր Աբել քահանա Քարտաշյանը կատարել է ոստիկանության զորքերի ծառայողների կառուցած մատուռի օրհնության կարգը:

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, Սամվել Հակոբյանը ծանոթացել է առաջնագծում հերթափոխը հանձնողների մարտական ծառայությունը կրելու պայմաններին և զրուցել զինծառայողների հետ:

Նույն օրը դիրքում կայացել է ծառայողների կառուցած մատուռի օրհնության կարգ:

Ներկա էին ոստիկանության զորքերի զորամասերի հրամանատարական կազմը և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

Մատուռի օրհնության կարգը կատարել և զինծառայողներին օրհնության խոսք է ասել Տավուշի թեմի Մովսեսի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը:

Առնչվող Հոդվածներ