Հասարակություն

Տուշոնկա և զուգարանի թուղթ Վերաքննիչի դիմաց:

Ցուցարարների խոսքով՝ դա խորհրդանշում է Մանվել Գրգորյանի յուրացրած տուշոնկաները:

Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարներն այս պահին բողոքի ակցիա են իրկանացնում Վերաքննիչ դատարանի դիմաց: Վերջիններս տուշոնկա, զուգարանի թուղթ և բժշկական արագաններ են դրել դատարանի դիմաց։ Ցուցարարների խոսքով՝ դա խորհրդանշում է Մանվել Գրգորյանի յուրացրած տուշոնկաները։

Նշենք, որ այս պահին ընթանում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Առնչվող Հոդվածներ