Տնտեսական

Փաշինյանը գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների եւ խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ:

«Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր:

Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ եկամտահարկի նվազեցման ուղղությամբ: Նրանք ընդգծել են, որ հարկային դաշտի պարզեցմամբ կարեւոր լուծումներ են տրվում բիզնեսի համար առկա տարբեր խնդիրներին, ինչը դրական ազդեցություն կունենա երկրում տնտեսության զարգացման եւ ներդրումային ծրագրերի իրականացման վրա», — ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն նպատակները, որոնք կառավարությունը դրել է իր առաջ, առանց բիզնեսի արձանագրած հաջողությունների՝ իրականություն չեն դառնա, եւ գործադիրը շահագրգիռ է գործարարների հաջողություններով:

Առնչվող Հոդվածներ