Քաղաքականություն

Փաշինյանը սկսեց Արցախի դեմ հակամարտությունը:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանին սպառնալիք է ուղղել․

«Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվեք, հարգելինե՛րս և զբաղվեք ձեր աշխատանքով»:

Վարչապետը տարօրինակ է համարում ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը:

Իսկ արցախցիների ակտիվությունը որտե՞ղ է դրսևորվել։

Արցախի պաշտոնյաներն ու խորհրդարանականները մեկը մյուսի հետևից դատապարտում են այն ապազգային հայտարարությունը, որ արեց պատգամավոր և պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը։ Իսկ Միքայելյանը հայտարարեց, թե իրենց հաղթանակը ՀՀ նախկին իշխանության նկատմամբ շատ ավելի արժեքավոր էր, քան Արցախյան պատերազմում հաղթանակը։

Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Արցախի հերոսներ Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը , Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը և այլ գործիչներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցում ամենակարևորն արցախցիների խոսքն է։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավոր է հանդես գալիս, ու պատկերացնո՞ւմ եք, որ մեր երկրում կան ղեկավարներ, որոնք մտածում են, որ մեկ կուսակցության հաղթանակն իշխանության համար պայքարում շատ ավելի կարևոր է, քան Արցախի հարցը։ Այս իշխանությունը մեր ամենակարևոր հաղթանակը պատրաստ է նվաստացնել, ստորադասել 2 հազար հոգանոց մի կուսակցության հաղթանակին, որն այսօր իր փորձաշրջան անցնող թիմով արդեն «Արցախը տալու» թեմա է բացել։

Ու պարզվում է՝ Արցախը խոսելու իրավունք չունի, կարծիք հայտնելու իրավուք չունի։ Հակառակ պարագայում Փաշինյանը սպառնում է․․․ Ով գիտե, գուցե սկսի էնտեղ էլ խժդժություն մտցնել։

 

Ահարոն Համբարձումյան

Առնչվող Հոդվածներ