Հասարակություն

Փաշինյանն այն Քրիստոսն է, որ հետ է եկել Հայաստանը փրկելու:

«Նոր կառավարության առաջին գործը պետք է լինի տնտեսությունը օլիգարխներից ամբողջությամբ ազատելը։ Բոլորը պետք է հավասար տեղ ունենան ապրանք ներկրելու, արտահանելու, արտադրելու գործում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը։

Картинки по запросу Փայլակ Հայրապետյան

Նրա խոսքերով՝ ճիշտ է, այդ ուղղությամբ հեղափոխությունից հետո մեծ աշխատանք է կատարվել, բայց դեռ տեղ կա «Հողը որքան էլ քաղհանում ես, մեկ է, մոլախոտեր աճում են։ Բայց պետք է ասեմ, որ մեր պետությունը 50 տոկոս շահել է, որ այդ բաշիբոզուկները հեռացել են։

Որ եղածը չեն թալանում, հայ ժողովուրդն արդեն շահած է դուրս գալիս, որ ժողովրդի ունեցածի մեջ 50 տոկոս փայ չեն մտնում, արդեն շահած է դուրս գալիս ժողովուրդը։ Մնում է մենք բոլորս դիվանների վրայից վեր կենանք ու գնանք աշխատելու։ Եթե բոլորս այսպես մտածենք, Հայաստանը մեկ-երկու տարում մեծ առաջընթաց կունենա։

Картинки по запросу Փայլակ Հայրապետյան

Այս նոր կառավարությունը ինչ ասում և ինչ անում է՝ ես հավատում եմ, մենք մեծ սպասելիքներ ունենք»,- ասաց Հայրապետյանը և հավելեց. «Երբ մենք փոքր էինք, մայրս մեզ միշտ ասում էր, որ 2000 թվականին Քրիստոսը գալու է, լավ է լինելու։ Ես իմ մոր ասած 2000 թիվը հիմա համեմատում եմ այսօրվա իրավիճակի հետ։ Փաշինյանն այն Քրիստոսն է, որ հետ է եկել Հայաստանը փրկելու։ Այ, այսպիսի համեմատություն եմ ես անում»։

Գործարարը որոշակի վերապահում ունի Փաշինյանի կողմից իրականացվող կադրային նշանակումների մասով, բայց վստահ է, որ ժամանակի ընթացքում կադրերը կմաղվեն, և կմնան միայն արժեքավորները։ «Նշանակումների 15-20 տոկոսը խոտան կլինի։

Похожее изображение

Հատ-հատ մաքրած ցորենը, որ ցանում ես, մեկ է, մոլախոտեր էլ են աճում զուգահեռ, բայց այդ մոլախոտերը ընթացքում կպոկվեն ու կմնա մաքուր ցորենը։ Մեր երիտասարդները շատ լավն են։ Շատ ճիշտ է վարվում Փաշինյանը, որ երիտասարդների է նշանակում։ Երիտասարդների ջիղը, աշխատասիրությունը, հայրենասիրությունը շատ բարձր է»,- ընդգծեց Հայրապետյանը։

Գործարարի խոսքերով՝ նոր կառավարության առաջնահերթությունը պետք է լինի արդյունաբերությանը, թեթև արդյունաբերությանը զարկ տալը, տարիների ընթացքում հանքանյութերի արտահանումից պետք է անցում կատարի արտադրության՝ սկսի ինքնուրույն մշակել։

Картинки по запросу Փայլակ Հայրապետյան

Բացի դրանից՝ հանքերի հիմնական մասնաբաժինը պետք է անցնի պետության ձեռքը։ Պետք է մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, գյուղերում հիմնել փոքր ձեռնարկություններ՝ այդպիսով ապահովելով երկրի բնակչության զբաղվածության խնդիրը։ «Մեկ օրով հնարավոր չէ լուծել այս խնդիրները, բայց նախադրյալներ կան։ Ամեն ինչ լավ է լինելու։

30 տարի մեր երկիրը թալանել են, բայց հիմա այս երիտասարդները 100 գլուխ բարձր են նրանցից իրենց պրոֆեսիոնալիզմով և ամեն ինչ կանեն, որ արդյունք գրանցեն։ Այս երիտասարդները գիտեն լեզու, գիտեն պետության, գիտեն մարդկանց հետ վարվելաձև։ Նրանցը միայն ստելն ու թալանելն էր»,- եզրափակեց Փայլակ Հայրապետյանը։

1in.am

Առնչվող Հոդվածներ