Հասարակություն

Փաշինյանն ինձ բերման ենթարկելու երազանք ունի, տեսնենք դուխը կհերիքի՞, թե՞ չէ:

ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօր թիվ 9/50 ընտրատեղամասում՝ իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը կասկած չունի, որ Փաշինյանն իրեն բերման ենթարկելու երազանք ունի:

«Բայց մի քիչ վախենում է։ Տեսնենք՝ դուխը կհերիքի՞, թե՞ չի հերիքի։ Ինքն իրենից էլ է արդեն վախենում։ Վանեցյանը նաև ասել է, որ ես մեղադրանքներ եմ հնչեցրել, բայց հիմքեր չկան։ Ես հայտարարել եմ, որ Փաշինյանն իրականացնում է իշխանություն՝ Արցախի դիմաց քաղաքականություն, և իմ ասուլիսում դեկտեմբերի 4-ին շատ մանրամասն ներկայացրել եմ այն փաստերը, որոնք միարժեքորեն ապացուցում են իմ ասածը։ Ես իրավական մեղադրանք Փաշինյանին այդ առումով չեմ ներկայացրել։ Հիմա, ինքն իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ, հետաքրքիր հոդված է ինքն իր վրա դրել»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքերով ԱԱԾ-ն օպերատիվ կերպով կատարում է Փաշինյանի հրահանգները. «Երբ նա հայտարարեց, որ ինձնով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, այդ երեկոյան ԱԱԾ երկու սպա այցելեցին ինձ»,-նշեց նա:

Առնչվող Հոդվածներ