Պաշտոնական

Փաշինյան. «Գազի գնի մասին որոշում չկա»:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «գազի գնի մասին որոշում չկա»:

«Գազի գնի մասին որոշում չկա, սակայն ես լավատես եմ եւ կարծում են, որ կունենանք ցանկալի լուծում կամ առնվազն չեն լինի անցանկալի լուծումներ», — ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նկատել է, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ այս հարցը զգայուն է երկկողմ հարաբերությունների համար:

Դեկտեմբերի 31-ին լրանում է հայ-ռուսական համաձայնագրի ժամկետը, որով գազը Հայաստան մատակարարվում է $ 150-ով՝ 1000 խմ մետրի դիմաց:

Առնչվող Հոդվածներ