Հասարակություն

Փաստորեն, այսօրվա «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների արած գործը. «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր

«Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ քարոզարշավի ընթացքում արված հայտարարությանը, ըստ որի ժողովրդի կողմից իրականացված թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան Արցախի ազատամարտը:

«Սասուն Միքայելյանն ասում է, որ այս հաղթանակը, որը կրեց ժողովուրդը, ավելի կարեւոր է, քան թե Արցախյան ազատամարտը… Փաստորեն, ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը: Փաստորեն, այսօրվա «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների արած գործը: Դե, բարի երթ ձեր քարոզարշավին», — գրել է ռեժիսորը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանը հայտարարել է. «Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան թե արցախյան ազատամարտը»:

Առնչվող Հոդվածներ