Արտակարգ դեպք/Պատահարներ

Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «դեղին բաճկոնների» ցուցարարների դեմ, տեղի են ունեցել ձերբակալություններ:

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին անթև բաճկոններ» շարժման ցուցարարների նկատմամբ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավելի վաղ իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են գործի դրել, քանի որ ցուցարարներից ոմանք սկսել են սադրել ոստիկաններին և շշեր նետել նրանց ուղղությամբ:

Արցունքաբեր գազի կիրառումից հետո անկարգ ցուցարարները կոտրել են լուսացույցը, որպեսզի դրա բեկորներն օգտագործեն ոստիկանության դեմ: Նշվում է, որ ցուցարարների բերած մեծ բարձրախոսներից հնչում է Աննա Մարլիի «Պարտիզանների հիմնը» (Chant des partisans):

Բացի այդ, հաղորդվում է, որ Փարիզում արդեն 20 մարդ է ձերբակալվել արգելված զենք կրելու համար:

Ինչպես հաղորդում է ֆրանսիական հեռուստաալիքը, շաբաթ Ֆրանսիայում բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց թիվը հասել է 27 000-ի:

Առնչվող Հոդվածներ