Տնտեսական

Փետրվարից գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցում կունենանք:

ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցին, բազմիցս նշել է, որ ինքը համոզված է, որ մենք ռեզերվներ ունենք այդպիսի սակագին սահմանելու առանց ընդհանուր բալանսը խախտելու։

Նրա կարծիքով` պետք է համակողմանի ուսումնասիրել, թե բնակչության համար գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա: Նրա կարծիքով հաջորդ տարվա փետրվարի մեկից արդեն գազի սակագնի իջեցումներ կունենանք։

Առնչվող Հոդվածներ