Աշխարհ

«Փղի ոտք». ո՞րն է համարվում աշխարհում ամենավտանգավոր վայրը (լուսանկարներ)

Չեռնոբիլում տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական վթարը փոխեց այս վայրի ճակատագիրը։ Ժամանակի ընթացքում գիտնականները բազմաթիվ անգամներ այցելել և շարունակում են այցելել Չեռնոբիլի տարածք ՝տարատեսակ ուսումնասիրություններ կատարելու։ Դրանցից մեկի ժամանակ ծայրահեղ վտանգավոր գտածո է հայտնաբերվել։

Աշխարհի ամենավտանգավոր վայրը Չեռնոբիլի նկուղներից մեկն է, որտեղ այնքան էլ հեշտ չէ մուտք գործելը։ Նկուղը գտնվում է նախկին ռադիոակտիվ և վտանգավոր էներգաբլոկում, որը կրում է 4-րդ համարը և ուսումնասիրողների կողմից հնարավոր բոլոր եղանակներով մեկուսացված է շրջակա աշխարհից։

1986 թ. ձմռանը այս նկուղում հայտնաբերեցին «փղի ոտք»՝ անհավանական ռադիոակտիվ կազմավորում։ Արտաքնապես այն նմանվում էր փղի հսկայական ոտքի, որտեղից էլ առաջացել է գտածոյի անվանումը։ Հասկանալու համար գոյացության շուրջ ռադիացիոն ֆոնի աստիճանը՝ չափումներ են կատարվել, որոնք ցույց են տվել 8,000 ռենտգեն/ժամ։ Դա նշանակում է, որ եթե մարդն ընդաենը 300 վայրկյան կանգնի դրա կողքին, կմահանա սարսափելի ռադիացիայի պատճառով։

Թղի ոտքն իրականում լավայի գոյացություն է, որի բաղադրության մեջ մտնում են ռադիոակտիվ վառելիքներ, նյութեր։ Մասնագետներն ամեն ինչ արել են, որպեսզի այն ուսումնասիրման համար հնարավորինս անվտանգ դառնա։ Սակայն, այնուամենայնիվ, գոյացությունը շարունակում է մահացու ռադիացիա ճառագել՝ հալեցնելով իր տակ գտնվող հատակը։ Այս երևույթը վաղ թե ուշ կհանգեցնի նոր, տհաճ հետևանքների։

Ըստ գիտնականների կանխատեսումների՝ երբ լավայի տակ գտնվող բետոնն ամբողջությամբ հալվի, զանգվածը դանդաղորեն կհասնի հողին և այն՝ ստորգետնյա ջրերի հետ միասին կթունավորի։ Այս կանխատեսումը դեռևս ապացուցված չէ։

Առնչվող Հոդվածներ