Հասարակություն

Փողն ու փառքը կովկասցու համար ոչինչ են, երբ խոսքը վերաբերում է արժանապատվությանը և պատվին. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Ինսթագրամի իր էջում խոսել է UFC 229 մրցաշարից հետո UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի որակազրկման մասին:

Կադիրովը հայտարարել է, որ Կովկասի բախտ բերել է, քանի որ ունի Հաբիբի նման մարտիկ: Սակայն, Չեչնիայի ղեկավարի կարծիքով, Հաբիբի և Քոնորի պատիժները համարժեք չեն. «Ամեն ինչ արվեց նրա համար, որ ի դեմս մեր տղաների նվաստացնեն ողջ Կովկասը»:

«Հաբիբը ցուցաբերեց կովկասյան կամքը: Արևմտյան կովկասաֆոբների հեռու գնացող պլաններն իրականություն չդարձան: Մեր տղաները ցույց տվեցին, որ փողն ու փառքը կովկասցու համար ոչինչ են, երբ խոսքը վերաբերում է հավատքին, արժանապատվությանը և պատվին»,-ասել է Կադիրովը:

Առնչվող Հոդվածներ