Տնտեսական

Փոքր եւ միջին բիզնեսի վրա տեղական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվի:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ այսօր Երեւանի ավագանին քննում է տեղական տուրքերի 2019թ. դրույքաչափերը սահմանելու հարցը:

Ըստ նախագծի՝ որոշ դրույքաչափեր ավելանալու են:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ քաղաքապետարանը որդեգրել է փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու քաղաքականությունը, եւ ըստ այդմ, հունվարի 15-ին անցկացնել արտահերթ նիստ եւ արտոնություններ սահմանել ՓՄ բիզնեսի համար:

Ըստ քաղաքապետի առաջարկած որոշման՝ տարեկան մինչեւ 58,3 մլն դրամ շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպությունները կշարունակեն վճարել տուրքերը նույն դրույքաչափով:

Ըստ նախագծի՝ այս կետն ուժի մեջ կլինի հունվարի 1-ից:

Առնչվող Հոդվածներ