Տնտեսական

Փոքր եւ միջին հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն 60 000 դրամով:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կառավարությունում բազմիցս տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման համար պետք է սահմանվի 160 000 դրամից ավելի մատչելի գին:

2019թ. հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներով գործունեություն իրականացնելու պարտավորություն ունեցող եւ արդեն իսկ սարքը 160 000 դրամով ձեռք բերած  հարկ վճարողների համար կիրականացվի վերահաշվարկ:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկ վճարողները կարող են հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ, միանվագ, կամ իրենց ցանկությամբ` ամսական համամասնությամբ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով:

Առնչվող Հոդվածներ