Արտակարգ դեպք/Պատահարներ

Փրկարարները Տավուշի մարզում հայտնաբերել են դի:

Հունիսի 15-ին, ժամը 16:43-ին «911», ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա.Ա.-ի (ծնված 1931 թ.) դին:

Առնչվող Հոդվածներ