Արտակարգ դեպք/Պատահարներ
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 14:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում ավտոմեքենա է արգելափակվել առվի մեջ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «MAN» մակնիշի քարշակ ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ.):
