Պաշտոնական

Քաղավիացիան հայտնում է օդաչուի անվճար կրթության հնարավորության մասին:

Ռուսաստանի Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում հայտարարվել է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն` «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ։

Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա անվճար ուսանել։

Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթին հնարավոր է ծանոթանալ այստեղ։

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչեւ փետրվարի 14-ը՝ ժամը 12:00-ը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (հասցե՝ ք. Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան):

Առնչվող Հոդվածներ