ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Քաղաքական գործիչները շատ ավելին գիտեն․ Որ դեպքում հնարավոր կլինի բացել երկրների միջև սահմանները


Կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոցների հայտնվելուց հետո հնարավոր կլինի մտածել սահմանների բացման մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ավստրիացի իմունոլոգ Յոզեֆ Պենինգերը։

Պենինգերը և նրա թիմն արդեն մշակել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը, որն այժմ անցնում է կլինիկական փորձարկումներ, այդ թվում նաև Ռուսաստանում:

«Երբ հայտնվեն արդյունավետ դեղամիջոցներ, կարծում եմ, որ կարող ենք մտածել սահմանները բացելու մասին»,-ասել է նա:

Մասնագետի խոսքերով, համաճարակի հենց սկզբում բացարձակ քաոս էր տիրում, քանի որ որևէ մեկը չգիտեր ինչ անել, և դա դասական ճգնաժամային կառավարում էր․ այնուամենայնիվ, մի շարք երկրներ շատ խելացի են վարվել:

«Որոշ միջոցառումներ մի փոքր չափազանցված էին, որոշները, ընդհակառակը, բավարար չէին: Յուրաքանչյուր երկիր տարբեր կերպ արձագանքեց: Բայց կարևոր էր այդ միջոցների ներդրումը, դրանք հաստատապես թուլացրեցին հիվանդության առաջին ալիքը, ինչը թույլ տվեց մեզ «մի փոքր ապրել վիրուսի հետ». Հետազոտողներն այժմ շատ բան գիտեն վիրուսի մասին, բժիշկները գիտեն, թե ինչ պետք է անեն, երբ հիվանդանոց է տեղափոխվում կորոնավիրուսով վարակված պացիենտը, իսկ քաղաքական գործիչները շատ ավելին գիտեն»,-ասել է գործակալության աղբյուրը:

Գիտնականը կարծում է, որ չարժե սպասել համընդհանուր նոր արգելափակումների, քանի որ այժմ գիտենք, թե ինչպես վարվել վիրուսի հետ, և հանրային միջոցառումների համադրությունը, դեղերի և ախտորոշման նոր մեթոդների հայտնվելը 2-3 տարի հետո կհանգեցնի այն փաստի, որ «կկարողանանք ապրել կորոնավիրուսի հետ, ինչպես գրիպի հետ»:

Առնչվող Հոդվածներ