Հասարակություն

Քաղաքապետը վախենում է «Լույս»-ից. ավագանու անդամները զայրացած են և պարզաբանում են պահանջում:

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քննարկման է ներկայացվել «Թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր՝ Երևան քաղաքում» անվանումով ծրագիրը:

Այս հայտարարությանը սուր արձագանք են տվել «Լույս» խմբակցության ավագանու անդամներ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրայնը:

ArmDay.am-ի հետ զրույցում Թեհմինա Վարդանյանն ասաց, որ իրենց իզոլացրել են, քանի որ, հավանաբար, վախենում են:

«Նմանատիպ քննարկումներին  գոնե մեզ պետք է կանչեին, սակայն փաստացի, քաղաքապետը, փոխքաղաքապետերն ու  որոշ վարչության պետեր, ի դեմ Բաբինյանի, վախենում են Երևանի ավագանու ընդամենը  երեգ հոգանոց «Լույս» խմբակցությունից: Մեզ որևէ մեկը տեղյակ չի պահել քննարկման մասին և եթե Բաբինյանը՝ իմանալով իմ մոտեցումը առողջապահության ոլորտին, պոլիկլինիկաների հիմնախնդիրներին, ու ծանոթ լինելով այն աշխատանքին, որը ես արել եմ,  չի բարեհաճել մեզ հրավիրել, ուրեմն՝ ես ընդունում եմ ինձ նետած ձեռնոցը»,-ասաց Թեհմինա Վարդանյանը:

Թեհմինա  Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նաև նշել, է, որ քաղաքապետարանի համար  Երևանի ավագանու մարմինը ունի ընդամենը երկու խմբակցություն՝ «Իմ քայլը» և «ԲՀԿ»:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ևս անդրադարձել է   այս խնդրին: Նա պարզաբանում է պահանջում:

«Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:

Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, և գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյալ չպահեն որևէ խմբակցության:

Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են…. Կարծես թե հավասարության նշանը դրվել է Իմ քայլի և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են Իմ քայլ և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ Լույս խմբակցությանը ոչինչ չի ասվել…»,-ասել է նա:

 

Առնչվող Հոդվածներ