Քաղաքականություն

Քաղաքապետից վիճակագրություն եմ պահանջելու, անճշտություններ շատ կան. Թ. Վարդանյան

Երևան համայնքում տնային կենդանիներ պահելու տուրքը սահմանվում է՝ համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի:

Ընտանի կենդանիներին հարկելու մասին լուրերը դեռևս թեժ քննարկման կիզակետում են:

Մարդկանց մոտ թյուրիմացություն է առաջացել հատկապես այն հարցով, թե որոնք են համարվում  ընտանի կենդանիներ:

Այս և  այլ հարցերի մասին ArmDay.am-ը զրուցել է «Լույս» խմբակցության  ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի հետ:

«Այս հարցերն ինձ բավականին շատ են ուղղել, բայց անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ, թե ինչպես են կատարվել  հաշվարկները և սահմանել 5000 դրամ: Չեմ կարող ասել նաև, թե որոնք են համարվում ընտանի կենդանիներ: Եթե թութակը համարվում է ընտանի կենդանի, այդ դեպքում աղավնին համարվո՞ւմ է ընտանի, թե՞ ոչ, այլն: Ինձ համար ևս այս հարցերի պատասխանները բաց են»,-ասաց  նա:

Թեհմինա Վարդանյանը մեր հետ զրույցում նաև նշեց, որ պատրաստվում է  քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջել վիճակագրություն, արդյո՞ք մինչ այս ընտանի կենդանիների համար հարկ վճարել են, թե՝ ոչ:

Նշենք, որ Երևան համայնքում տնային կենդանիներ պահելու տուրքերի մասին դրույթին  դեմ են քվեարկել   ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների անդամները:

Առնչվող Հոդվածներ