Հասարակություն

Քեզ բացակա չենք դնի. Արցախյան վերջին պատերազմին նահանջի հրամանը չկատարելով՝ 27-ամյա հերոսը նահատակվեց հայրենիքը պաշտպանելիս

Կապիտան Կարեն Արթուրի Բալայանը ծնվել է 1993թ. մայիսի 30-ին,
Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում։

2016 թվականին ծառայության է անցել Կապան քաղաքի N զորամասում,
այնուհետև 2018-ին տեղափոխվել է Խնձորեսկի զորամաս` զբաղեցնելով տանկային վաշտի հրամանատարի պաշտոն։

2020 թվականի սեպտեմբերի 15-ին իր վաշտի անձնակազմով մեկնել  է քաղաք Վոլգոգրադ՝ մասնակցելու «Կովկաս 2020»  զորավարժությանը։ Պատերազմի լուրը լսելուն պես շտապեց հայրենիք՝ ընկերների կողքին կանգնելու և մեր հայրենիքը անառիկ պահելու համար։ Անմիջապես օդանավակայանից մեկնեց Արցախ` Ջրական (Ջաբրայիլ)։

4 տանկիստներով իր հրամանատարությամբ մի ամբողջ գումարտակ հանել են շրջափակումից։ Սեպտեմբերի 15-ին, չկատարելով նահանջի հրամանը, 4 սպա ընկերներով մնացին մարտական դիրքում, պայքարեցին մինչև վերջին շունչը, անմահացան իրենց ազատագրած դիրքում։

Կարենն ամուսնացած էր, ունի 1 դուստր:

Առնչվող Հոդվածներ