Շոուբիզնես

Քիմ Քարդաշյանի կաշվե հագուստը համեմատել են աղբի տոպրակի հետ


Իրապատում-շոուի աստղ, ձեռնարկատեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը զբոսնել է կաշվե հագուստով ու պաշտպանիչ դիմակով։ Երկրպագուները, սակայն քննադատել են աստղի հագուստը, հայտնում է Daily Mail-ը։

Հրապարակված կադրերում 39-ամյա հայուհին խորը լանջաբացվածքով կաշվե կոմբինեզոնով քայլում էր դեպի մեքենան։ Քարդաշյանը հագուստի երանգի երկարաճիտներ էր ընտրել ու բեժ գույնի պաշտպանիչ դիմակ։ Քանյե Ուեսթի կինը Hermes-ի փոքրիկ պայուսակ էր ընտրել։

Հետեւորդներն ուշադրություն են դարձրել աստղի արտաքին տեսքին։ «Ի՞նչ հագուստ ես կրում», «Լավ է, որ Քիմը դիմակ է կրում, եւ մենք ստիպված չենք տեսնել նրա պլաստիկական դեմքը», «Նրա կոմբինեզոնը կարծես աղբի տոպրակ կլինի», «Անճոռնի տեսք ունի», «Տպավորություն է, որ նա կաշվե տակդիր է կրում», «Ինչպես միշտ, սարսափելի տեսք ունես»,- գրել են հետեւորդները։

Առնչվող Հոդվածներ